Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության համար հարկային նպաստավոր պայմաններ են ստեղծվում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծով նախատեսվում է տնտեսության վերամշակող երկու կարևոր ճյուղերի՝ ոսկեգործության և ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նախագծով, ըստ էության, համակարգային բարելավում է այդ ճյուղերի հարկային միջավայրը, որովհետև առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման արտոնյալ՝ մնացած ոլորտներից տարբերվող կարգավորումներ։

Օրենքի ընդունումից հետո ոսկու և թանկարժեք քարերի արտադրողների համար ԱԱՀ-ի բազան կամ հարկը կհաշվարկվի ոչ թե արտադրողի կողմից նշանակված գնից ամբողջությամբ, այլ այդ գնի և տվյալ զարդի արտադրության համար օգտագործված ոսկու զանգվածի ու թանկարժեք քարերի փաստաթղթավորված ծախսերի տարբերության չափով։

«Այսինքն՝ այն նոր արժեքի չափով, որը նոր ստեղծվել է տվյալ արտադրողի մոտ՝ նվազեցնելով ոսկու և թանկարժեք քարերի գները։ Մոտավորապես նույն տրամաբանությամբ վերավաճառողին հնարավորություն է տրվում, որպեսզի ոչ թե վաճառքի ամբողջ գնից հաշվարկի ԱԱՀ-ն, այլ վաճառքի և արտադրողին վճարած գների տարբերությունով՝ կրկին այն տրամաբանությամբ, որ վերավաճառողի մոտ միայն իր առևտրային վերադիրն է»,-ներկայացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ հարկային հաշվառումն ու վարչարարությունը պարզեցնելու, ինչպես նաև կանխատեսելի կանոն ունենալու համար արտադրողի դեպքում նախատեսվում է սահմանել, որ, այդուհանդերձ, եթե այս եղանակով հաշվարկվող հարկման բազան ընդհանուր գնի 10 տոկոսից պակաս ստացվի, ապա հարկման նպատակով հիմք է ընդունվելու առնվազն գնի 10 տոկոսը։

Հայերեն English

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել