Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասնել է, որ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ իր վերջին հեռախոսազրույցի հիմնական նպատակը նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելն է եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել իր և ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի հեռախոսազրույցի ընթացքում։  

«Իմ գործընկերոջ ծննդյան օրվա կապակցությամբ է եղել հեռախոսազանգը։ Պետք է ասեմ, որ ամենալավ ու հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ և մենք մշտապես խոսում ենք բաց, խոսում ենք ուղիղ՝ երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Մի քանի օրից ես մեկնելու եմ Ստամբուլ, նա նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք։ Ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը, այլ  պարզապես կշփվենք»,-ասաց Սիմոնյանը։

Ավելի վաղ՝  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Ստամբուլում կմասնակցի Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին, որտեղ հանդիպումներ են նախատեսված Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հետ։

Ապրիլի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը