Հայաստան

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Կառավարման խորհրդի քննարկմանն են ներկայացվել մրցույթի գնահատման արդյունքները, որոնք արժանացել են հավանության:

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներին։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարվել է անցնել մրցութային գործընթացի հաջորդ փուլ՝ ապահովելով ֆինանսական առաջարկների բացումը, դրանց գնահատումը և հաղթող ընկերության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում