ԱՄԷ դեսպանը ՀՀ ՍԱՏՄ-ի ղեկավարի հետ հանդիպմանը բարձր է գնատահել հայկական գյուղմթերքի որակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային, դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Մարիա Զալյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և ԱՖրիկայի վարչության երկրորդ քարտուղար Տաթևիկ Մկրտչյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության, Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցերը։

Դեսպան Նարիման Ալ-Մուլլան, ընդգծելով, որ վերջին տարիներին ԱՄԷ-ն դարձել է հայկական ապրանքների արտահանման համար կարևոր և աճող շուկա և բարձր գնատահելով հայկական գյուղմթերքի որակը, կարևորել է երկու երկրների լիազոր մարմինների աշխատակիցների փոխադարձ այցերի, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքային խմբի ստեղծումը, որը կզբաղվի ոլորտային համագործակցության շրջանակներում նախաձեռնված աշխատանքների իրականացմամբ։

Հանդիպման ավարտին կողմերը, անդրադառնալով համագործակցության զարգացման խթանման, ներմուծման և արտահանման ժամանակ առևտրի դյուրացման գործընթացներին առնչվող հարցերին, ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առավել հաճախ կազմակերպել համանման քննարկումներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։

Հայերեն العربية Русский Türkçe

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս