Լոգիստիկայի նոր ձեռագիրը. Transimpex-ն ավելի քան 25 տարի շարունակում է հաջողության ուղին
5 րոպեի ընթերցում
Հայաստանյան լոգիստիկ շուկայում իր հաստատուն տեղն ունեցող Transimpex ընկերությունների խումբը նոր շունչ է հաղորդում բեռնափոխադրումների ոլորտին՝ ընդլայնելով թե՛ աշխարհագրությունը, թե՛ մատուցվող ծառայությունների որակը։ Ավելի քան 25 տարվա փորձ ունեցող ընկերությունն այսօր հանդես է գալիս որպես հուսալի կամուրջ Հայաստանի և աշխարհի ավելի քան 220 երկրների և տարածքների միջև։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր Transimpex-ը ոչ միայն լոգիստիկ օպերատոր է, այլև խոշոր գործատու և ենթակառուցվածքային ցանց։ Transimpex-ն ընկերությունների խումբ է, որի կազմում են Transimpex-ը, Transimpex Forwarding-ը, Transimpex Logistics-ը, Transimpex Logistics Georgia-ն։ Ընկերությունն ունի ավելի քան 250 աշխատակից, 5 մասնաճյուղ Երևանում և 11 մասնաճյուղ Հայաստանի մարզերում։ Ընկերությունն ունի պահեստներ Հայաստանում, ինչպես նաև Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Չինաստանում, ՌԴ-ում, Վրաստանում։
Հիմնադրում և զարգացում
Մայր ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին։ 2000 թվականից Transimpex-ը միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության՝ FedEx Corporation-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
FedEx-ը միջազգային առաջատար լոգիստիկ ընկերություններից է, որը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ էքսպրես առաքումներ, մաքսային ձևակերպումներ, վերադարձվող ապրանքների կառավարում, պահեստավորում և բաշխում։ Ընկերությունն ունի լայն գլոբալ ցանց՝ 5000+ գրասենյակ, 13 տարածաշրջանային ավիացիոն հանգույց, շուրջ 200 հազար տրանսպորտային միջոց և մոտ 700 ինքնաթիռ, որոնք սպասարկում են աշխարհի 650 օդանավակայան։
FedEx-ի բեռնատար ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում 2008 թվական
2015 թվականից այն Major Express ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և ապահովում է էքսպրես առաքումներ դեպի ԵԱՏՄ երկրներ և հակառակ ուղղությամբ։ Այս ծառայությունը թույլ է տալիս միջինում մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաքումներ իրականացնել դեպի ՌԴ խոշոր քաղաքներ։
2018 թվականից Transimpex-ը դարձել է նաև միջազգային World Courier ընկերության ներկայացուցիչը Հայաստանում՝ մասնագիտանալով ջերմաստիճանային հատուկ պայմաններ պահանջող և շուտ փչացող ապրանքների առաքման ոլորտում։
Transimpex-ը համաշխարհային լոգիստիկ հեղինակավոր կառույցների անդամ է, ինչպիսիք են FIATA-ն, WCA-ն և JCtrans-ը։ Սա երաշխավորում է բեռների անվտանգությունն ու հասանելիությունն աշխարհի ցանկացած կետում։
TEX
Transimpex ընկերությունների խմբի TEX ապրանքանիշը Հայաստանում ներհանրապետական առաքումների առաջատարներից է՝ առաջարկելով «դռնից դուռ» սկզբունքով գործող ժամանակակից սուրհանդակային ծառայություն։ Առաքումների գործընթացի թափանցիկությունն ու հարմարավետությունն ապահովելու համար գործում է tex.am առցանց հարթակը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս պատվիրել, կառավարել և հետևել իրենց առաքումներին։
Այսօր TEX-ը չինական խոշորագույն առևտրային հարթակի՝ TEMU-ի գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունն ապահովում է TEMU-ից պատվիրված առաքանիների արագ և անվտանգ բաշխումը երկրի ամբողջ տարածքում՝ դառնալով կարևոր օղակ միջազգային էլեկտրոնային առևտրի և հայաստանյան սպառողի միջև։
Transimpex-ն ապահովում է օդային, ծովային և ցամաքային բեռնափոխադրումների ամբողջական շղթա՝ օգտագործելով իր լայն միջազգային ցանցն ու խոշոր գործընկերների ռեսուրսները: Օդային և ծովային ուղիների համակցումը ցամաքային փոխադրումների հետ հնարավորություն է տալիս իրականացնել «դռնից դուռ» առաքումներ աշխարհի գրեթե ցանկացած կետից: Ընկերության ծառայությունների փաթեթը ներառում է պրոֆեսիոնալ մաքսային միջնորդական ծառայություններ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին արագ և անսխալ կողմնորոշվել միջազգային կանոնների ու փաստաթղթաշրջանառության հարցերում: Լոգիստիկ շղթայի անխափանությունն ապահովելու համար Transimpex-ն առաջարկում է ժամանակակից պահեստավորման լուծումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի խոշոր հանգույցներում:
Որպես 3PL (Third-Party Logistics) օպերատոր՝ ընկերությունն իր վրա է վերցնում մատակարարման շղթայի ամբողջական կառավարումը՝ բեռների ընդունումից մինչև վերջնական բաշխում: Այս համալիր մոտեցումը երաշխավորում է բիզնես գործընթացների օպտիմալացում և ծախսերի զգալի կրճատում հաճախորդների համար: Ավտոմոբիլային փոխադրումների ճկուն աշխարհագրությունը ծածկում է ԵԱՏՄ և Եվրոպական ուղղությունները՝ ապահովելով բեռների հուսալի տեղափոխում: Արդյունքում Transimpex-ը հանդես է գալիս որպես մեկ միասնական օպերատոր, որը համակարգում է լոգիստիկայի բոլոր բարդ օղակները մեկ հարթակում: