Տնտեսություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է Էլեկտրոնային կառավարման հարթակում։

«Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին գործուղել Հունաստանի Հանրապետություն (Դելֆի)»,- նշված է որոշման մեջ։

Պատվիրակությունը Հունաստանում կլինի ապրիլի 21-23-ը ներառյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում