Տնտեսություն

Ի՞նչ պետք է իմանալ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարակել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացին մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում ներկայացվում է, թե ովքեր և ինչպես պետք է լրացնեն իրենց տարեկան հայտարարագիրը։

2026 թվականին եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

Քաղաքացին պետք է ինքնուրույն ստորագրի և ներկայացնի հայտարարագիրը՝ 1․ եթե ստացել է այնպիսի չհարկվող եկամուտ, որի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնում առկա չէ, 2․ եթե ստացել է այնպիսի հարկվող եկամուտ, որից ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի հարկ, օրինակ՝ 2 ֆիզիկական անձանց միջև վարձակալության գործարքը, որի դեպքում վարձատուն ինքն է հաշվարկում և վճարում հարկերը, 3․ եթե քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում