Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

3 րոպեի ընթերցում

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։ Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև  նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։

Ապրիլ ամսվա ընթացքում հավաքված մեկ դրամները փոխանցվելու են «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ին։ Վերջինս ամեն տարի Սյունիքում կազմակերպում և իրականացնում է մեկամսյա ռազմամարզական խաղեր 14-17 տարեկան պատանիների համար Հայաստանի տարբեր մարզերից։ «Մի դրամի ուժի» շրջանակում տրամադրված աջակցությունը հնարավորություն կտա հիմնադրամին ընդլայնելու իր գործունեությունը՝ ընդգրկելով ավելի շատ պատանիների։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասաց․ «Հասարակական կազմակերպության նախաձեռնությունները նպաստում են պատանիների թիմային մտածողության զարգացմանը, ազգային արժեքների նկատմամբ գիտակցության խորացմանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն ունենալու է բազմակողմանի  դրական ազդեցություն և՛ երիտասարդների կրթության ապահովման, և՛ համայնքների զարգացման համար։ Բացի այդ, մենք ֆինանսական գրագիտության դասընթացներ ենք անցկացնելու խաղերի մասնակից պատանիների համար»։

«Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց․ «Դավիթբեկյան խաղերը» և «Մի դրամի ուժը» կրում են նույն փիլիսոփայությունը։ Ինչպես «Մի դրամի ուժի» դեպքում յուրաքանչյուր փոքր ներդրում սկիզբ է տալիս զգալի փոփոխությունների, այնպես էլ «Դավիթբեկյան խաղերում» պատանիներն ամեն օր ձեռք են բերում նոր հմտություններ ու գիտելիքներ և ի վերջո, դառնում ուժեղ և պատրաստված անհատներ։ Շնորհակալություն ենք հայտնում IDBank-ին և Իդրամին «Մի դրամի ուժի» նախաձեռնության շրջանակներում մեր ՀԿ-ին աջակցություն ցուցաբերելու համար»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP