1 րոպեի ընթերցում
«Բջնի Ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Վարչապետը մինչ այդ եղել այցելել էր Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի վերանորոգված դպրոց, Նոր Գեղի բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնված պղպեղի ջերմատուն, Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզ։