ՀՀ դեսպանն ու Պարագվայի դիվանագիտական և հյուպատոսական ակադեմիայի տնօրենը քննարկել են ոլորտային համագործակցությունը
1 րոպեի ընթերցում

Պարագվայ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Պարագվայի «Կառլոս Անտոնիո Լոպես» դիվանագիտական և հյուպատոսական ակադեմիայի գլխավոր տնօրեն Էստեֆանիա Լատերսա դե լոս Ռիոսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Պարագվայի միջև դիվանագիտական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Նշվում է, որ կողմերն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման և ակադեմիական ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև՝ երկու երկրների երիտասարդ դիվանագետների միջև կապերի խորացման ուղիները։