Հայաստան

Փոխվարչապետ Խաչատրյանն ու «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Խաչատրյանն ու «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպմանը մասնակցել են  նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի բարելավման վերաբերյալ:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը  վերահաստատել են արդյունավետ և կառուցողական համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում