Տնտեսություն

2026-ի առաջին եռամսյակում Հայաստանը զբոսաշրջիկների այցելության ռեկորդային ցուցանիշ է գրանցել

1 րոպեի ընթերցում

2026-ի առաջին եռամսյակում Հայաստանը զբոսաշրջիկների այցելության ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 453.138 զբոսաշրջիկ․ այս ցուցանիշը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։

«Մասնավորապես, այս տարվա երեք ամիսներին Հայաստան է եկել 453.138 զբոսաշրջիկ։ Սա 18,2 տոկոսով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանը մատնանշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում