ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան Երևանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում լտեսանյութ է հրապարակել եկեղեցական արարողությունից։