ՀՀ վարչապետը տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու ՔՊ-ի արտահերթ համաժողովի ընթացքում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ համաժողովի ընթացքում։ 

«Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․ 

  • Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
  • Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
  • Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ եւ տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)»,– գրել է ՀՀ վարչապետը։

Նույն գրառման մեջ նաև ընդգծվում է, որ լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահողը և քարտուղարները։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածությունները։

Ապրիլի 4–ին ժամը 14։00-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովը։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին