Հայաստան

Հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի «Ֆյեսբուք»-ի էջում հրապարակված նախագծում ընդգծված է, որ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ 

Նախաբանում նշվում է, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։

Նախաբանում, որպես ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, նշել է, որ իրենց աջակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որով Հայաստանի համար բացվել է խաղաղ զարգացման դարաշրջանը։

«Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի»,-նշել է Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում