Մամուլի սրահ

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են։ Մեր կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, թե որքանով է հնարավոր լինելու սարքավորումը երեխայի հետ նույնականացնելը։ Դա կարևոր է, որ վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ որոշումը»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս ոլորտում խնդիրներ կան և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն կա։ Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում