Տնտեսություն

Արևակայանների տեղադրման գործընթացը Հայաստանում թռիչքաձև աճ է գրանցել

1 րոպեի ընթերցում

Արևակայանների տեղադրման գործընթացը Հայաստանում թռիչքաձև աճ է գրանցել

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արևային կայանների տեղադրման թռիչքաձև աճ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Ոլորտի զարգացման մինչև 2040 թվականի  ռազմավարության համաձայն՝ 2030 թվականին մենք հանրապետությունում պետք է ունենայինք 1000 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, բայց արդեն 2025 թվականի ավարտին առկա հզորությունը գերազանցում էր այդ ցուցանիշը։ Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատն արդյունաբերական, իսկ 662 մեգավատը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններ են»,-ասաց Մեսրոպյանը՝ հավելելով, որ նախկինում տրամադրված լիցենզիաներով առաջիկայում կկառուցվեն ևս 170 մեգավատ հզորությամբ արևակայաններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում