Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։

Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն:

Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:

Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի եւ արարման համար։

Շնորհավոր Հաբ-Նիսան»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում