Միացյալ Նահանգներ

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ Իրանի հետ պատերազմից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։  

«ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց եթե դաշինքը սահմանափակվում է միայն նրանով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպային, իսկ վերջինս անհրաժեշտության դեպքում մերժում է Վաշինգտոնին բազաների օգտագործման հարցում, ապա դա լավ համաձայնություն չէ»,- ասել է Ռուբիոն:

Պետքարտուղարի բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, «չպետք է լինի միակողմանի փողոց»։ Նա հույս է հայտնել, որ կկարողանան լուծել այդ խնդիրը։

Միևնույն ժամանակ Ռուբիոն ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը անվանել է շատ հիասթափեցնող։ «Այս ձևաչափում դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա օգուտ է բերում միայն Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, այս ամենը պետք է վերանայվի», - ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում