«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում՝ անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է «Անվտանգ և ապահով կրթության տարի»: Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ. յուրաքանչյուր ամիս դրանք նվիրված են անվտանգության որևէ թեմայի (կիբերանվտանգություն, բռնության կանխարգելում, բուլինգ, թմրամիջոցների շրջանառության կանխարգելում, անվտանգ երթևեկություն և այլն):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում մարտ ամսին ներկայացվող նախագծային աշխատանքները նվիրված են տարբեր կախվածությունների:

Երևանի Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Ալիսան՝ ընդդեմ կախվածության» խորագրով նախագծային աշխատանքի ցուցադրությունը՝ թատերական բեմադրության ձևաչափով: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:

Բեմադրությամբ դպրոցականները ներկայացրել են 21-րդ դարի մարտահրավերները՝ կախվածությունները համացանցից, համակարգչային խաղերից, վիտուալ աշխարհից, անիրական շփումներից, մաքեթինգային  զանազան առաջարկություններից, առցանց գնումներից և այլնից, որոնք իրական կյանքում լուրջ խնդիրներ են առաջացնում:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը բարձր է գնահատել դպրոցի մանկավարժների և աշակերտների կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն տպավորիչ էր և կարևոր ազդակներ էր պարունակում.

«Իրականում այն երևույթները, որոնց մասին դուք խոսեցիք բեմականացման ընթացքում, ամենուր են: Կախվածությունները տարբեր երևույթներից իրապես  ռիսկային են, և դրանցից կարող ենք ազատվել համատեղ ուժերով, միմյանց օգնելով, ինչպես դա արեց ներկայացման հերոսը՝ Ալիսան։ Վստահ եմ, որ անվտանգ և ապահով կրթության տարվա ընթացքում իրականացված միջոցառումները ձեզ օգնել են, որպեսզի դպրոցում ավելի անվտանգ և ապահով  կրթական միջավայր ստեղծվի»:

Նա նաև շնորհակալություն է հայտնել  մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին՝ կատարված համատեղ աշխատանքի համար, որի արդյունքը նկատելի է և մեծ գնահատանքի է արժանի: 

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանը:

Երևանի Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցի շենքը հիմնանորոգվել է Կառավարության 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և  բարեկարգման ծրագրի շրջանակում և շահագործման է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերին: Դպրոցում սովորում է 611 աշակերտ, կամավոր ատեստավորմանը մասնակցել և ադրական արդյունք է գրանցել 12 ուսուցիչ:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ