Հայաստան

Երևանում հանրային սննդի օբյեկտներից մեկի գործունեությունը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում հանրային սննդի օբյեկտներից մեկի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունը։

Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, առաստաղներն ապահով և նորոգ չեն եղել, առկա են եղել տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում