Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է

4 րոպեի ընթերցում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։

«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական հիմքում այն արդյունաբերական ճյուղերն են, որոնք ապահովում են ժամանակակից տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումքային ռեսուրսները։ ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն»,- ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։  

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին, Freedom Broker Armenia-ի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը և այլոք։  

DDF-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ նշել է․ «Այսօր թվային տնտեսությունը ձևավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ փոխկապակցված էկոհամակարգերի և պլատֆորմների միջոցով։ Doing Digital Forum-ը Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին և դիրքավորում որպես համագործակցության կարևոր կամուրջ տարածաշրջանի և աշխարհի տարբեր տնտեսությունների միջև»։

DDF26-ը կքննարկի, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերափոխում ֆինանսական համակարգերը, պետական ենթակառուցվածքներն ու իրական տնտեսությունը՝ կենտրոնանալով բաց ֆինանսների, ԱԲ-ի վրա հիմնված ձեռնարկությունների, թվային նույնականացման և համաշխարհային հարթակների ռազմավարությունների վրա: Օրակարգում են նաև տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքներին, կարգավորման և նորարարությանն առնչվող հարցեր, և թե ինչպես պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարող է խթանել կայուն տնտեսական աճը:

Օրակարգը հագեցած է լինելու առանցքային ելույթներով և դինամիկ պանելային քննարկումներով: Ֆորումի բանախոսների շարքում իր մասնագիտական փորձով կկիսվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովը՝ ներկայացնելով ԶՊՄԿ-ի տեխնոլոգիական վերափոխման հեռանկարը։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Freedom Broker-ը՝ ներդրումային գործընկեր։

Հայերեն English

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում