Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Մալաթիա-Սեբաստիայի հատվածի հարցը փորձում ենք լուծել բանակցություններով․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երկար ժամանակ չկառուցվող հատվածի հարցով Կառավարությունը փորձում է բանակցությունների միջոցով հասնել լուծման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ շփման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեմ, դատական գործ կա, որը ձգձգվել է։ Հիմա փոխվարչապետին խնդրել եմ բանակցություններով համաձայնության հասնել։ Այդ կտորը ոնց որ ձեռիս մեջ խոց լինի։ Այդքան գործը արել ենք, 350 մետրը չենք կարողանում։ Դատական վեճ կա այդ հողակտորի հետ կապված»,- ասաց Փաշինյանը։

Հյուսիս-հարավ ճանապարհի նշված հատվածի կառուցումը տարիներ շարունակ չի ավարտվում հողատարածքի շուրջ առաջացած վեճի պատճառով։

Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շուրջ 350 մետր երկարությամբ հատվածը չի կառուցվում նախկին սեփականատիրոջ հետ տարաձայնությունների պատճառով, որը պահանջում է փոխհատուցման ավելի մեծ գումար։

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ