5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ։

Մինչև մարտի 29-ը ներառյալ՝ TOON EXPO 2026-ի շրջանակում, Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի ձեռք բերել Li AUTO, Tank և Poer բրենդների էլեկտրամոբիլներ՝ սկսած 5% կանխավճարից, ՀՀ դրամի դեպքում մինչև 14.3% տարեկան փաստացի տոկոսադրույքով՝ ներառյալ նաև Կասկո ապահովագրությունը։

 «Վերջին տարիներին էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունն  աճում է, և այս առումով Ակբա Լիզինգը զարգացնում է իր ֆինանսավորման պայմանները, որպեսզի թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ բիզնեսները կարողանան  օգտվել  էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներից: ROEL Automotive Group-ի հետ համագործակցության արդյունքում  մեր հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու մեքենաներ՝ կանխավճարը սկսած 5%-ից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«ROEL Automotive Group-ը TOON EXPO-ի շրջանակում Tank, Poer և Li AUTO մոդելային շարքի համար առաջարկում է հատուկ 5% գնիջեցում, ինչպես նաև մեր ֆինանսական գործընկեր Ակբա Լիզինգի հետ ունենք ֆինանսավորման հատուկ պայմաններ։ Առաջարկը գործելու է այս 3 օրերի ընթացքում, ինչը հիանալի տարբերակ է մեքենա ձեռք բերելու համար»,- նշել է ROEL Automotive Group -ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը։

Միայն Toon Expo 2026-ի շրջանակում հատուկ առաջարկով է ներկայանում նաև Ակբա Լիզինգի գործընկեր Sino Armenia-ն: Ընկերությունից HOWO և SDLG բրենդների շինարարական տեխնիկա և սարքավորումները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի աջակցությամբ՝ ֆինանսավորման լավագույն պայմաններով:

TOON EXPO 2026-ը բաց է մինչև մարտի 29-ը ներառյալ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ