Տնտեսություն

Երևանում մեկնարկել է TOON EXPO. Invest 2026-ը՝ միջազգային լայն մասնակցությամբ

3 րոպեի ընթերցում

Փնտրում ես բնակարան կամ ներդրումային գույք, ուրեմն 6-րդ TOON EXPO․Invest 2026-ը հենց քեզ համար է. երեք օր շարունակ՝ մարտի 27,28,29 այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ոլորտի լավագույն առաջարկներին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս TOON EXPO․Invest 2026-ին միացել են բազմաթիվ խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հանդես գալով հատուկ առաջարկներով, զեղչերով և բացառիկ գնիջեցումներով՝ ինչպես նաև B2B համագործակցության առանձնահատուկ պայմաններով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն ուրախությամբ նշեց՝ այս տարի ունեցել են 23 հազար նախապես գրանցված այցելու, որը աննախադեպ թիվ է ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ ցուցահանդեսների ոլորտում։

«TOON EXPO-ն կարծես դարձել է տոն ամբողջ քաղաքի համար։ Այստեղ ներկայացված են ավելի քան 100 ընկերություններ՝ շուրջ 150 քաղաքաշինական նախագծերով՝ Հայաստանից՝ Երևանից և մարզերից։ Բացի այդ, ներկայացված են նաև ավելի քան 50 քաղաքաշինական նախագծեր աշխարհի տարբեր՝ ընդհանուր առմամբ 11 երկրներից»,- նշեց նա։

Հարոյանը նաև ընդգծեց, որ միջոցառման այս տարվա նպատակներից մեկն է հնարավորություն տալ այն այցելուներին, որոնք արդեն ձեռք են բերել բնակարան կամ փնտրում են ներդրումային գույք Հայաստանում և արտերկրում, կատարել շահավետ գնումներ հենց էքսպոյի օրերին։

Միջազգային շուկայում գործունեություն ծավալող Manzelia անշարժ գույքի ընկերության հիմնադիր տնօրենը նշեց, որ TOON EXPO-ն հիանալի հարթակ է՝ ճանաչելիությունը բարձրացնելու և նոր գործընկերներ ձեռք բերելու համար։

Նորակառույց բնակարան ձեռք բերելիս կարևոր է նաև ունենալ հարմարավետ և ճիշտ ինտերիեր դիզայն։ Այս հարցում կարող է օգնել Masoor Studio-ն, որն առաջարկում է ինքնատիպ լուծումներ՝ սկսած տարածքի պլանավորումից մինչև նյութերի, գույների և դետալների վերջնական ընտրություն։

Renshin ընկերության նոր նախագիծը՝ Skyline-ը, Հայաստան է բերել նորարարական կոնցեպտով առաջին երկնաքերերը։

Կառուցապատողների կողքին լավագույն առաջարկներով հանդես են գալիս նաև բանկերը։ Ardshinbank-ը արդեն 4-րդ անգամ TOON EXPO-ի շրջանակում հնարավորություն է ստեղծում բնակարան ձեռք բերել առավել շահավետ պայմաններով։

Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ Կգործեն նաև անվճար ավտոբուսներ Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան ուղղությամբ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում