3 րոպեի ընթերցում
Երևանում նախատեսվող ամենամեծ ժամանակակից թաղամասի՝ Defanse Housing-ի առաջի փուլի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:
Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ գտնվող այս թաղամասի առանձնահատկությունները շատ են, ամենակարևորը՝ 140 հա տարածքով թաղամասում բնակելի շենքերի մակերեսն ընդամենը 25 տոկոսն է, 75 տոկոսը կազմում են կանաչ գոտիներն ու ջրավազանները, խաղահրապարակներն ու ճանապարհները: Ընդ որում, կանաչ գոտիների ստեղծման, ճանապարհային ցանցի ձևավորման և այլ աշխատանքներն իրականացվում են շինարարությանը զուգահեռ:
Defanse Housing-ում 40 հեկտար հողատարածքի վրա հիմնված է թաղամասի կենտրոնական անտառ-պուրակը: Իտալացի դենդրոլոգների մասնակցությամբ կատարվել են լանդշաֆտային դիզայնի աշխատանքներ: Հատուկ ընտրվել են քաղաքների կանաչապատման մեջ մեծ կիրառություն ունեցող բարձրակարգ ծառատեսակներ: Արդեն իսկ տնկված են տասնյակ հազարավոր ծառեր, էկզոտիկ բուսատեսակներ և ծաղկեթփեր: Կենտրոնական անտառ-պուրակում գործում են 5 շատրվանային կոմպլեքսներ, ինչպես նաև կառուցվում են մոտ 2500 մետր երկարությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ:
Defanse Housing-ի համար ի սկզբանե առաջնահերթություն է եղել անվտանգությունը: Թաղամասը գտնվում է 200 մետր խորությամբ բազալտե ժայռի վրա, իսկ շենքերը կառուցվում են 1.4 մետրանոց երկաթբետոնե հիմնային սալերի վրա: Սեյսմակայունությունը 9 բալ և ավելի է:
Շենքերի երեսպատման աշխատանքներում պատերի մեկուսացման համար կիրառվում է 10 սմ. հաստությամբ բազալտե բամբակ:
Արտաքին երեսպատումն իրականացվում է բարձրակարգ կերամոգրանիտե սալիկներով: Բնակարաններում տեղադրվում են ալյումինե կոնստրուկցիաներով պատուհաններ: Ստեղծվում են նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքներ: Շենքերն ունենալու են միասնական ջեռուցում:
Defanse Housing-ը հատուկ ուշադրություն է դարձրել նաև ընդհանուր շուրջ 8 հեկտար մակերեսով միջբակային տարածքներին: Շենքերի հեռավորությունը միմյանցից շուրջ 100 մետր է, ստեղծվում են կանաչ գոտիներ:
Թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապվում է 5 միացման հանգույցներով: Առաջին փուլով լիարժեք պատրաստ կլինի 3-ը, երկուսը՝ Հյուսիս-հարավ մայրուղու կողմից, մեկը՝ Սիլիկյան Հին խճուղու կողմից: Ներթաղամասային ճանապարհների լայնությունը շուրջ 14 մետր է:
Առաջին փուլի ավարտից հետո նախատեսված են նաև երկրորդ և երրորդ փուլեր:
Defanse Housing թաղամասի համար գործում է նաև եկամտային հարկի վերադարձի օրենքը: Defanse Housing-ը ներկայացված է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսում՝ Toon Expo 2026-ում: