Կրթության, մշակույթի և սպորտի ներկայացուցիչները զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 30-ը

2 րոպեի ընթերցում

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 30-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

«ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլփոստին:

Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝ էլեկտրոնային տարբերակով»,-նշված է հայտարարության մեջ։ 

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ