Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան 30 տարի Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում: Մարդկանց 30 տարի պահել անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ և այլն, հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում: Իրենք Ղարաբաղին լո՞ւրջ են վերաբերվել. ոչ, լուրջ չեն վերաբերվել: Ես հարց եմ տվել 2018թ-ին՝ քա՞նի հոգի է Ղարաբաղից գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել, հետ եկել. մատերի վրա կարելի է հաշվել՝ այն էլ որոշակի անձնական կապերով, թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ: Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել այդ նույն մարդիկ, ում հավաքական անունն է «փախածներ»:

Նա հիշեցրեց՝ ինչ-որ գեներալների ժամանակին բնորոշել է որպես «վախկոտ դավաճաններ»:

«Այո, վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաներն այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,-ընդգծեց վարչապետը:

Հայերեն Español فارسی Русский Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել