Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Լի Սոկ-Բեին։ 

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-կորեական հարաբերությունների զարգացման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը կարևորել է դեսպանի անձնական փորձն ու գիտելիքները մեր տարածաշրջանի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք կարող են էական նպաստ բերել երկկողմ համագործակցության խորացմանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Արևելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը՝ առանձնահատուկ շեշտելով Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը, և ընդգծել, որ առկա է զգալի ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Դեսպան Լի Սոկպենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիներն ու հնարավորությունները՝ ընդգծելով առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ հետևողական և նպատակային ջանքերի անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են նաև ժողովրդավարական ինստիտուտների կայացման, իրավական պետության ամրապնդման և համընդհանուր արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերը՝ որպես կայուն և արդյունավետ համագործակցության հիմք։

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է կրթության, զբոսաշրջության, մշակույթի և այլ մարդակենտրոն ոլորտներում արդեն ձևավորված կապերի հետագա ամրապնդման և սերտացման կարևորությունը՝ դիտարկելով դրանք որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացման և երկարաժամկետ գործընկերության զարգացման կարևոր գործոններ։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն