Սոցիալական հարցեր

ԱՍՀ նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։  

«Լավ լուրով եմ ուզում կիսվել, հատկապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ և նաև ցերեկային կենտրոնների համար։  Ապրիլի 1-ից մեր ենթակայությամբ գործող երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրների ունեցող քաղաքացիների խնամքի բոլոր կենտրոնների, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով։ Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև արդյունավետ կառավարման շնորհիվ։ Հետևաբար, մայիսին, հարգելի գործընկերներ, դուք կստանաք +30 տոկոս աշխատավարձ։ Եվ ես՝ որպես նախարարության ղեկավար, ձեզանից ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս։ Ինձ համար ձեր աշխատանքային պայմաններն առաջնահերթություն են, առաջնահերթություն են հենց առաջին օրվանից, և ես ամեն ինչ անելու եմ դրանք աստիճանաբար բարելավելու ուղղությամբ»,-ասել է Թորոսյանը։   

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում