Աֆղանստանը Պակիստանին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման համար

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ պակիստանցի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը Դուրանդի գծի երկայնքով՝ երկու պետությունների միջև Քաբուլի կողմից չճանաչված սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:

ԳՇ պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթի խոսքով՝ սահմանամերձ շրջաններում Պակիստանի ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի խաղաղ բնակիչ: Նա նշել է, որ այդ գործողությունները մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման շուրջ համաձայնության պայմաններում «վկայում են Իսլամաբադի կողմից անբավարար հանձնառության և խաբեության մասին»:

Ֆիթրաթն ընդգծել է, որ Քաբուլը նախկինի նման ձեռնպահ է մնում պատասխան միջոցներից՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու համար, և պահպանում է հրադադարի ռեժիմը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով,  եթե նման հարձակումները կրկնվեն, ապա «հրադադարը կկորցնի իմաստը», և Աֆղանստանը Պակիստանին «վճռական հակահարված» կտա:

Մարտի 18-ին Պակիստանը և Աֆղանստանը որոշում են ընդունել դադարեցնել մարտական գործողություններն Էյդ ալ Ֆիտր մուսուլմանական տոնի ժամանակ՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով:

Երկու երկրների միջև մարտերը վերսկսվել են փետրվարի վերջին։ Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները։

Աշխարհ

Աֆղանստանը հայտնել է, որ 400 մարդ է զոհվել Քաբուլի հիվանդանոցին Պակիստանի հարվածից

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն