Հայաստան

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, մանրամասներ ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործառույթների ու Կառավարության գործունեության վերաբերյալ, ընդգծել, որ աշխատակազմը կապող օղակ է պետական գերատեսչությունների միջև և ապահովում է պետական կառույցների միջև արդյունավետ ու անխափան աշխատանքը:

«Խորհուրդ X»-ի անդամները Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են, որ ստեղծման պահից ի վեր՝ մոտ մեկ տարվա ընթացքում կազմակերպության անդամները հանդիպումներ են ունեցել պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկել տարբեր հարցեր, մասնակցել մի շարք միջոցառումների:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, առաջիկայում Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականությանը, առաջիկա ընտրություններին ու հիբրիդային մարտահրավերներին դիմակայելուն ուղղված քայլերին և այլն:

Հանդիպման ավարտին «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներն Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել և ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում