Հայաստան

Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդի անդամների հետ մարտի 17–ին այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մինչ բնակավայրեր այցելելը, Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ: Վերջինս մանրամասներ է ներկայացրել ազգային փոքրամասնությունների բնակավայրերում ճանապարհաշինության, գազիֆիկացման, ջրամատակարարման ցանցի կառուցման և այլ ուղղություններով իրականցված և ընթացքում գտնվող աշխատանքների վերաբերյալ:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև Նոր Արտագերս, Երասխահուն, Ֆերիկ բնակավայրերի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների մտահոգությունները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը տեղում խնդիրներին ծանոթանալն ու հասցեական լուծումներ տալն է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև այցելել է Ակնալիճի եզդիական «Զիարատ», շրջայց կատարել նորակառույց եզդիական հոգևոր տաճարների համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում