Հունաստանում ՀՀ դեսպանն Աթենքի ակադեմիայի փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնին է նվիրել պատմագիտական գրականություն

1 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ակադեմիայի փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Պասխալիս Կիտրոմիլիդեսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ Աթենքի ակադեմիայի համագործակցության ընթացքը, ինչպես նաև ակադեմիաների ներքո գործող առանձին ինստիտուտների և կենտրոնների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունները։ 

Պրոֆեսոր Կիտրոմիլիդեսը ներկայացրել է փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնի պատմությունը, հետազոտությունների հիմնական ուղղվածությունը, արխիվային աշխատանքները։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը կենտրոնին է նվիրել պատմագիտական գրականություն։

Հայերեն Español فارسی Русский 中文