Հանրապետությունում 15 ջրամբարի ծրագիր ունենք. վարչապետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում 15 ջրամբարի ծրագիր մա, սակայն դրանցից յուրաքանչյուրը բավականին բարդ պրոցես է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Արենիի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց` հատկապես, ջրահավաք ավազանների նախկին քարտեզները կլիմայի փոփոխության հետևանքով կարող են ակտուալ չլինել։
«Պետք է դիտարկումներ իրականացնել` համոզվելու համար այդ հատվածում ջուր կա, թե ոչ։ Օրինակ, Ելփինի ջրամբարը հաստատված է։ Հաջորդիվ պետք է մշակվի նախագիծը, դրվի փորձաքննության, ապա` հայտարարվի շինարարության մրցույթ», - ասաց Փաշինյանը։