Աշխարհ

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնների ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնների ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կետերին հարվածելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Telegram-ում բանակի էջում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել են Բեյրութում «Հեզբոլլահ» կազմակերպության ստեղծած հրամանատարական լրացուցիչ կենտրոնները, այդ թվում՝ կառավարման կենտրոններ, որոնցում հարձակումներ են պատրաստվել Իսրայելի դեմ։

Իսրայելական բանակը նշում է, որ մարտի 13-ին ավարտել է Լիբանանի հարավում և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին հասցված հարվածների շարքը։ Հաղորդվում է նաև, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Լիբանանում լուրջ վնաս է հասցվել «Հեզբոլլահ»-ի հրամանատարական և կառավարման համակարգին, ֆինանսական ռեսուրսներին և զինանոցներին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում