Աշխարհ

Ամստերդամի հրեական դպրոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ամստերդամի հրեական դպրոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Ամստերդամի հրեական դպրոցի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում վնասվել է շենքի արտաքին մասը։ Տուժածներ չկան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման միջադեպը անվանել է ագրեսիայի դրսևորում։

«Ես հասկանում եմ Ամստերդամի հրեական համայնքի վախն ու զայրույթը։ Նրանք ավելի ու ավելի հաճախ են բախվում հակասեմիտիզմի, և սա անընդունելի է», - ասել է Հալսեման։

Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենը հարձակումը որակել է սարսափելի և ասել, որ Նիդեռլանդներում հակասեմիտիզմի տեղ չպետք է լինի։

Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք ունեն տեսախցիկների տեսագրություններ, որոնցում երևում է, թե ով է ենթադրաբար տեղադրել պայթուցիկ սարքը։ Սկսվել է հետաքննություն։

Միևնույն ժամանակ, «Աշաբ ալ-Յամին» ծայրահեղական իսլամական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ենթադրաբար երևում է սարքի պայթեցումը։

Այդ խմբավորման գործունեության հետ են կապվել նաև վերջին օրերին տեղի ունեցած մի քանի այլ հակասեմական հարձակումները, այդ թվում՝ նախորդ օրը Ռոտերդամի սինագոգում տեղի ունեցած պայթյունը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում