Խոսրով  Խլղաթյան

Կայացել է Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվող երկու տասնյակ հարցերը հաստատվել են ավագանու քվերակությամբ։ Քննարկվել են «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները աճուրդային կարգով օտարելու, «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդային կարգով օտարելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող պահեստը և սպասարկման համար հատկացված հողատարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու» հետ կապված հարցերը։ 

Քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները և մի շարք այլ հարցեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում