Հայաստանի ՊԵԿ նախագահն ու Ուզբեկստանի Հարկային կոմիտեի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՊԵԿ նախագահն ու  Ուզբեկստանի Հարկային կոմիտեի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի միջև։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիության համակարգի բաղկացուցիչ մասերին, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կամ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում