Իրան

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են խաթարել աշխարհակարգը. Փեզեշքիան

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են խաթարել աշխարհակարգը. Փեզեշքիան

Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ կարող են հանգեցնել աշխարհակարգի և գլոբալ  անվտանգության խաթարման: Այդ կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Եթե միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպություններն ուշադրություն չդարձնեն և չքննարկեն հիմնական պատճառները, որոնք հանգեցրել են այս պատերազմին և Իրանի դեմ ռազմական ագրեսիային, ապա աշխարհակարգը և համաշխարհային անվտանգությունը կխաթարվեն և կհայտնվեն քաոսի մեջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Իրանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը կշարունակի պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմակայաններին Մերձավոր Արևելքում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց դեմ: Միայն ռազմակայանները, որոնցից կատարվում են հարձակումներ մեր տարածքի վրա, կխոցվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում», - հայտարարել է Փեզեշքիանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում