Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՊՀ ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՊՀ ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները:

Փոխնախարարն առանձնահատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ այս համատեքստում ընդգծելով խաղաղության և դրա հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:

Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով ծավալվել է ինտերակտիվ քննարկում ուսանողներին հետաքրքրող հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում