Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, ընդգծելով, որ իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։ 

«Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Տաշքենդ-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Տաշքենդ-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։

Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երևանում են՝ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով»,– նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում