Ինչպես են Հայաստանի բնակիչները պատրաստվում մարտի 8-ին. Wildberries-ի հետազոտությունը

4 րոպեի ընթերցում

Կանանց միջազգային օրվա նախաշեմին RWB-ի հետազոտական կենտրոնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել՝ պարզելու, թե ինչպես են Հայաստանի բնակիչները վերաբերվում այս տոնին, ում են առավել հաճախ նվերներ մատուցում և որ ապրանքային կատեգորիաներն են ամենապահանջվածը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարտի 8-ը շարունակում է մնալ երկրի ամենանշանակալի և ամենասիրելի տոներից մեկը։ Հարցված գնորդների 83%-ը նշել է, որ իրենց շրջապատում ընդունված է նշել Միջազգային կանանց օրը, իսկ 84%-ը նախատեսում է այն նշել նաև այս տարի։

Ուշադրության և երախտագիտության տոն

Հայաստանի բնակիչների համար մարտի 8-ը նախևառաջ կապված է մտերիմների նկատմամբ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու հետ։

Տոնի հիմնական ասոցիացիաներից հարցվողները նշել են՝

● ծաղիկներ և նվերներ մտերիմներին — 51%

● կանացիություն, հոգատարություն և հարգանք կանանց նկատմամբ — 48%

● ուրախություն և դրական զգացումներ — 38%

Հետաքրքիր է, որ Հայաստանում այս տոնը ավելի հազվադեպ է ասոցացվում գարնան սկզբի հետ, քան ԱՊՀ որոշ այլ երկրներում։ Ավելի հաճախ այն ընկալվում է որպես կանանց նկատմամբ երախտագիտություն և ուշադրություն արտահայտելու օր։

Ու՞մ են նվերներ տալիս

Հայաստանի բնակիչների մեծ մասը նախատեսում է շնորհավորել իր մտերիմներին։

Տղամարդկանց շրջանում 76%-ը պատրաստվում է նվերներ մատուցել՝ առավել հաճախ՝

● մայրիկին — 78%

● կնոջը կամ սիրելիին — 77%

● քույրերին — 38%

Կանայք նույնպես ակտիվորեն շնորհավորում են իրենց հարազատներին․ հարցմանը մասնակցած  կին գնորդների 83%  նախատեսում են նվերներ գնել՝ առավել հաճախ շնորհավորելով

● մայրիկին — 84%

● դուստրերին — 47%

● քույրերին — 47%

Որքա՞ն են պատրաստ ծախսել

Հետազոտության տվյալներով՝ գնորդների 55%-ը պատրաստ է նվերների համար ծախսել 10 000-ից մինչև 30 000 դրամ, իսկ ծախսերի միջին գումարը կազմում է մոտ 10 000 դրամ։

Ի՞նչ նվերներ են ընտրում

Հայաստանում Կանանց միջազգային օրվա համար ամենապահանջված նվերների կատեգորիաներն են՝

● ծաղիկներ — 51%

● հագուստ, կոշիկ և աքսեսուարներ — 40%

● կոսմետիկ միջոցներ — 35%

● տան համար ապրանքներ — 34%

● օծանելիք — 31%

Միաժամանակ կանայք ամենից հաճախ կցանկանային ստանալ՝

● ծաղիկներ — 47%

● օծանելիք — 44%

● հագուստ և աքսեսուարներ — 40%

● զարդեր և ժամացույցներ — 35%

● կոսմետիկ միջոցներ — 34%

Wildberries-ի մեկնաբանությունը

Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը շնորհավորել է կանանց տոնական ամսվա մեկնարկի առթիվ։

«Այս օրերին մենք նույնպես ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ տոնական տրամադրություն ստեղծելու գործում։ Wildberries-ի բրենդավորված ավտոմեքենան շրջելու է մայրաքաղաքի փողոցներով և կանանց ծաղիկներ է նվիրելու», — նշել է նա։

Wildberries-ի հետազոտության տվյալներով՝ կանանց միջազգային օրը Հայաստանում շարունակում է մնալ կարևոր ավանդույթ, որը միավորում է ուշադրությունը, երախտագիտությունը և ջերմ շնորհավորանքները՝ ուղղված սիրելի կանանց։

Հայերեն Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ