Մարզեր

Գավառի համայնքապետարանը կապիտալ դրամաշնորհներ է հատկացրել Գեղարվեստի դպրոցին

2 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանը կապիտալ դրամաշնորհներ է հատկացրել  Գեղարվեստի դպրոցին

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը կապիտալ դրամաշնորհներ է հատկացրել  Գավառ քաղաքի Գեղարվեստի դպրոցին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,    համայնքապետարանի 2024 և 2025 թվականների բյուջեից կապիտալ և ընթացիկ դրամաշնորհների տեսքով, 3 միլիոն 895 հազար դրամի չափով,  Գավառի գեղարվեստի դպրոցին միջոցներ են տրամադրվել՝  անհրաժեշտ գույք, տեխնիկա և աշխատանքային միջոցներ  ձեռք բերելու համար։

Գեղարվեստի դպրոցին 2024 թվականին 1 միլիոն 545 հազար դրամ կապիտալ դրամաշնորհ է հատկացվել։ Ձեռք է բերվել դյուրակիր համակարգիչ, պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան, բարձրախոս, խոսափող, տեսահսկող համակարգ, կարի մեքենա, արդուկ, սառնարան, մասնագիտական գրքեր և պարկաթոռ։ Իսկ 900 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհով դպրոցը գնել է փափուկ և պլաստմասե աթոռներ, ինչպես նաև աշխատանքային նպատակներին ծառայող խառնիչ։ 2025 թվականի բյուջեից նաև 300 հազար դրամ է հատկացվել՝ հատուկ նպատակային նյութերի ձեռք բերման համար։

2025 թվականին կապիտալ դրամաշնորհով, որը կազմել է 700 հազար դրամ,  դպրոցը ձեռք է բերել տպագրական մամլիչ և ցուցափեղկեր։ 600 հազար դրամ արժողությամբ ընթացիկ դրամաշնորհով էլ գնվել են փորագրման գործիքներ, տպագրական ներկ, նկարի շրջանակներ և ցուցադրության համար նախատեսված հատուկ լույսեր։ 2025 թվականին ևս համայնքի  բյուջեից 450 հազար դրամ է տրամադրվել դպրոցին՝ հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար։

Համայնքապետարանում համոզված են, որ համայնքային ենթակայությամբ գործող կրթական հաստատություններին այսօրինակ աջակցությունները օգնում են՝ աշխատանքները պահանջված չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում