Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետն ու «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը քննարկել են համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ու «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը քննարկել են համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում