ՀՀ վարչապետը վստահեցնում է՝ ՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար

1 րոպեի ընթերցում

ՀԷՑ–ի 100 տոկոսանոց պետականացման որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման և եզրակացության արդյունքում։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե պետականացման գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, և արդյոք դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի դառնա բյուջեի համար։

«Այդ Ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․․․ Ընդ որում, գոնե նախնական տեղեկություններով, ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին՝ առանց տոկոսի․․․Այս ամենը, բնականաբար, իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է։ Բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի»,– շեշտեց ՀՀ վարչապետը՝ ևս  մեկ անգամ վստահեցնելով, որ ՀԷՑ-ի ամբողջական պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար։

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի։

Հայերեն Español

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել