Երևան-Լայպցիգ մշակութային տարին կմեկնարկի Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan ցուցահանդեսով

3 րոպեի ընթերցում

Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan լայնածավալ ցուցահանդեսի մեկնարկով մարտի 5-ին կազդարարվի Երևան-Լայպցիգ մշակութային տարվա բացումը: Լայպցիգի պատմական Spinnerei արվեստի համալիրում՝ Untergeschoß 14 ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնի, ինչպես նաև Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեի, Լայպցիգի քաղաքապետարանի և Լայպցիգի ֆոտոգրքի փառատոնի կազմկոմիտեի համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը՝ «ՀայԱրտ»-ի նոր ռազմավարության համատեքստում արդեն երկրորդ ներկայությունն է արվեստի միջազգային հարթակում։

Սրանով կենտրոնն առաջին անգամ իր հավաքածուն է ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս՝ փորագրանկարչության ավանդույթներով հարուստ գերմանական Լայպցիգ քաղաքում։

Ցուցահանդեսը ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուն՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների ժամանակակից տպագրության արժեքավոր նմուշներ: Մասնավորապես, կցուցադրվեն տպագրության ավելի քան 150 աշխատանքներ, որոնք ստեղծվել են բազմազան տեխնիկայով և որոնցում ներկայացված են 25-ից ավելի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների աշխատանքներ:

Նախաձեռնության նպատակն է ամրապնդել և ընդլայնել հայ-գերմանական միջմշակութային երկխոսությունը, ներկայացնել ժամանակակից հայկական արվեստը միջազգային հարթակում և ստեղծել նոր հնարավորություններ արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության համար։

«Այս ցուցադրությամբ Հայաստանը ներառվում է գեղարվեստական տպագրության միջազգային համայնքի մեջ, քանի որ գերմանական Լայպցիգ քաղաքը հանդիսանում է գեղարվեստական տպագրության դարավոր ավանդույթների կենտրոն։ Ցուցահանդեսով կարևորվում են թե՛ նրանց դարավոր ավանդույթները, և թե՛ հարթակ է տրամադրվում մեր երկրի երիտասարդ արվեստագետներին, որոնք Լայպցիգում աշխարհի հետ խոսելու են գեղարվեստական տպագրության լեզվով»,– նշել է բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը։

Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում մի շարք ծրագրեր են նախանշված, որոնք իրականացվելու են Երևանում և Լայպցիգում։

Հայերեն Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից