Հայաստան

Առողջության ապահովագրության շրջանակներում 1,2 մլն այց է գրանցվել բուժհաստատություններ

1 րոպեի ընթերցում

Առողջության ապահովագրության շրջանակներում 1,2 մլն այց է գրանցվել բուժհաստատություններ

Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում արդեն 1 միլիոն 200 հազար այց է գրանցվել բուժհաստատություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ։

«Եթե դիտարկենք, թե քանի անձ է օգտվել մի քանի ծառայությունների ձևաչափով, ապա 400 հազար քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից։ Անձ կա, որ ստացել է և հետազոտություններ, և դեղորայք, և վիրահատություն»,-հավելել է Ավանեսյանը՝ շեշտելով, որ նման մեծաթիվ դիմելիությունը կանխատեսելի է եղել և համակարգն ի վիճակի է սպասարկել։

Նա հավաստիացրել է, որ առողջության ապահովագրության համակարգի լավարկման ու բարելավման աշխատանքները շարունակական են։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում