Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 10 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 10 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 3-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնում է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 36 սանտիմետր նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 8 միլիոն 876 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը դեռևս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում