Սպորտ

Լսեք Մխիթարյանի խորհուրդը. «Ինտեր»-ը հայ կիսապաշտպանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում Հենրիխ Մխիթարյանը հայերենով կոչ է անում հետևել «Ինտեր»-ին սոցիալական ցանցերում։

«Հետևեք «Ինտեր»-ին մեր սոցիալական ցանցերում»,- ասում է Մխիթարյանը։

«Ինտեր»-ի «Ֆեյսբուք»-ի էջը տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը՝ հայերենով.

«Լսեք Մխիթարյանի խորհուրդը! Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում